Այսօր: Չորեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2024թ.
Նորամարգի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՄԱՐԳ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 39-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Նորամարգ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգ համայնք
ՀՀ Արարատի մարզ, գ. Նորամարգ, 093383347, noramarg.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 դեկտեմբերի 2020 թվականի N 39-Ն

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1Ղեկավարվելով <<Տեղական տուրքերի և վճարների >> Հայաստանի Հանրապետության   օրենքի 11-րդ ,12-րդ և 14-րդ հոդվածներով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ  կետերի  պահանջովներով.                                                                                                                                                                                                           ավագանին որոշում է՝

1.Սահմանել Նորամարգ  համայնքի 2021  թվականի  հետևյալ տեղական տուրքերը.

1)   Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի)  թույլտվության համար տեղական տուրք  սահմանվում է

ա/ հիմնական շենքերի և շինությունների համար`

 մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` յոթ հազար հինգ հարյուր  դրամ.

բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` տասնհինգ   հազար դրամ.

-  500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` քսանհինգ հազար դրամ.

-1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների  համար՝ քսանհինգ հազար դրամ.

-3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների  համար՝ հարյուր հազար դրամ.

գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հազար  հինգ հարյուր   դրամ,

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երկու  հազար  հինգ   հազար  դրամ:

2)    համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` հազար հինգ հարյուր  դրամ.

բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից՝ նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը:

 

        3)Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քանդման  թույլտվություն չպահանջվող դեպքերի)   թույլտվություն համար` երկու հազար հինգ հարյուր դրամ  դրամ.

  4)համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար, օրացույցային տարվա համար`  հարյուր  հազար դրամ.                                                                                                                                                                                                        5)համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում, կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար, օրացուցային տարվա համար` երեսուն  հազար  դրամ.

6)համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առքուվաճառք իրականացնելու թույլտվության համար, օրացուցային տարվա համար` քսանհինգ  հազար  դրամ.

7)համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային  խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝

ա. ոգելից և ալկոհոլային  խմիչքի վաճառքի թույլտվության համար, յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ հինգ  հազար   դրամ.

-  26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  վեց հազար դրամ.

-  50-ից մինչև  100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝   տասը  հազար  դրամ.

-  100-ից մինչև  200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  տասը  երկու հազար հինգ հարյուր  դրամ.

-  200-ից մինչև  500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  քսասներու հազար   դրամ.

- 500 և ավելի  քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝   հիսուն հազար     դրամ.

բ. օրենքով  սահմանված  սահմանված  սահմանափակումների  համապատասխան ծխախոտային  արտադրատեսակների  կամ արտադրատեսակների փոխաինիչների  կամ  ծխախոտային արտադրատեսակների  նմանակների  վաճառքի թույլտվության համար, յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ հինգ  հազար  դրամ.

-  26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  վեց հազար դրամ.

-  50-ից մինչև  100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  յոթ  հազար  դրամ.

- 100-ից մինչև  200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  տասը   երկու հազար հինգ հարյուր դրամ.

- 200-ից մինչև  500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  քսան հազար   դրամ.

-  500 և ավելի  քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  հիսուն հազար      դրամ.

8)իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բացoթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար, յուրաքանչյուր օրվա համար`  հարյուր յոթանասուն հինգ դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.

9)համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացույցային տարվա համար.

ա. առևտրի օբյեկտների համար`քսան հինգ  հազար  դրամ.

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` հիսուն  հազար դրամ.

գ. բաղնիքների (սաունաների) համար`  հարյուր  հազար դրամ.

       դ. խաղատների համար` երկու հարյուր հիսուն հազար դրամ.

ե. շահումով խաղերի համար` երկու  հարյուր  հիսուն  հազար  դրամ.

զ. վիճակախաղերի համար` յոթանասունհինգ հազար դրամ.

10)համայնքի վարչական տարածքում՝ համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

ա. հիմնական շինությունների ներսում՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երկու  հազար  հինգ հարյուր   դրամ.

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային  սննդի  օբյեկտի համար՝  հինգ հազար դրամ.

-  50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  յոթ հազար  հինգ  հարյուր   դրամ.

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  տաս հազար դրամ

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  տասնհինգ   հազար   դրամ.

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  քսանհինգ   հազար  դրամ.

բ. ոչ հիմնական շինությունների ներսում`

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հինգ հարյուր   դրամ.

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝   մեկ  հազար  դրամ.

-  50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  երկու հազար  դրամ.

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  չորս հազար   դրամ.

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  յոթ  հազար  հինգ հարյուր դրամ.

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  տասն  երկու  հազար  դրամ.

11)ավագանու սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ Երևան քաղաքի և միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` մեկ հազար  դրամ.

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`  երեք  հազար  հինգ հարյուր  դրամ.

գ. սոցիալական գովազդի համար՝ զրո դրամ.

դ. այլ արտաքին գովազդի համար`  հազար հինգ հարյուր դրամ.

ե. դատարկ գովազդային վահանակների համար՝համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված  տուրքի 25 %-իչափով.

զ.եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել ևտարածելէ իրկազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլարտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով:

12)Հայաստանի Հանրապետության համայնքների  խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար, օրացուցային տարվա համար` հիսուն հազար  դրամ.

13)համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար, օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի  համար` հինգ  հազար դրամ.

14)համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար, օրացուցային տարվա համար` երկու  հարյուր  հիսուն  հազար  դրամ:

15) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար, օրացուցային տարվա համար՝

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ մեկ  միլիոն երկու հարյուր հիսուն  հազար  դրամ.

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝երկու միլիոն  հինգ  հարյուր  հազար  դրամ.

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝երեք միլիոն հինգ հարյուր հազար  դրամ.

դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ հինգ միլիոն  դրամ:

 2. Նորամարգ  համայնքում   սահմանել  տեղական  վճարների  հետևյալ  դրույքաչափերը.

 1համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ  մշակելու  և  հաստատելու  համար` համայնքի  մատուցած  ծառայությունների  դիմաց  փոխհատուցման  վճարհինգ   հազար  դրամ,

 2) ճարտարապետաշինարարական   նախագծային   փաստաթղթերով    նախատեսված   շինարարության   թույլտվություն    պահանջող, բոլոր  շինարարական   աշխատանքներնի    իրականացնելուց  հետո  շենքերի   և   շինությունների (այդթվում` դրանց    վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն   ու   բարեկարգումը) կառուցման   ավարտը   ավարտական  ակտով  փաստագրման  ձևակերպման  համար` համայնքի   մատուցած   ծառայությունների   դիմաց  փոխհատուցման   վճար` հինգ   հազար դրամ,

 3ճարտարապետա  շինարարական  նախագծային  փաստաթղթերով  նախատեսված  աշխատանքներն  ավարտելուց  հետո  շահագործման  թույլտվության   ձևակերպման  համար` համայնքի  մատուցած  ծառայությունների  դիմաց   փոխհատուցման  վճար` տասը  հազար  դրամ,

4. համայնքի  տնօրինության  և  օգտագործման   ներքո  գտնվող   հողերը   հատկացնելու, հետ  վերցնելո ւ և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման  համար` համայնքի  մատուցած  ծառայությունների  դիմաց  փոխհատուցման  վճար` երեք  հազար  դրամ,

 5. համայնքի   կողմից   կազմակերպվող   մրցույթներիև   աճուրդների   մասնակցության   համար` համայնքի   մատուցած  ծառայությունների   դիմաց  փոխհատուցման   վճարերկու  հազար  դրամ:  

6.տեղական ինքնակառավարման   մարմինների   կողմից   աղբահանությունը  կազմակերպելու համար` աղբահանության  վճար   սահմանել`

 1) կենցաղային   աղբի   համար` ըստ հաշվառված  անձանց  քանակի համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցողև (կամ) բնակվող   յուրաքանչյուր   բնակչի   համար` ամսական ---------50 դրամ:

 2) ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար՝

 ա/ ըստ ծավալի` մեկ խորհանարդ մետր աղբի համար -----1000 դրամ  կամ

 բ/ըստ զանգվածի ՝մեկ տոննա աղբի համար --- 3000 դրամ

 3).շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող թույլտվության վճար սահմանել -------------500 դրամ:

 4) համայնքի արխիվից փաստաթղթերի  պատճեններ  տրամադրելո  համար` մեկ  փաստաթղթի  համար փոխհատուցման վճար սահմանել ` 1000  դրամ

 7.Համայնքի ենթակայության մանկապարտեզի ,արտադպրոցական դաստիարակության հաստատություններում (երաշժտության ,նկարչական և արվեստի  դպրոցներ և այլն) ծառայությունից օգտվողների համար ծնողական վճար սահմանել ամսական  ՝5000 /հինգ  հազար/  ՀՀ դրամ.

 8.Սահմանել համայնքի տարածքում անասնաբույժի կողմից մատուցվող վճարովի անասնաբուժական ծառայությունների  հետևյալ  ցանկը և գնացուցակը՝

1.Կենդանիների հիվանդություններիբուժման ,կանխարգելման
   
հարցերով  խորհրդատվություն                                                                                     -   500 դրամ

2. Ծննդօգնություն
    1.
թեթև միջամտություն                                                                                              -  1000 դրամ
    2.
ծանր միջամտություն                                                                                             -  5000 դրամ

3. Վարակիչ  հիվանդությունների  նկատմամբ  կենդանիների                                            - 100 դրամ   / մանր եղջերավոր  կենդանի./
իմունականխարգելիչ  պատվաստումներ և արյուն առում կամ                                          - 200 դրամ  /խոշոր  եղջերավոր  կենդանի ./
 
այլ նմուշառում կախված  կենդանու  տեսակից /բացառությամբ
<<
գյուղատնտեսական  կենդանիների   պատվաստում>> պետական 
ծրագրում ընդգրկված  հակաանասնահամաճարակային  միջոցառումների/
4.
Կենդանիների արտաքին և ներքին  մակաբույծների դեմ պայքար                                   - 200 դրամ

5. Ախտահանություն                                                                                    -1քառ. մետր    200 դրամ

6. միջատազերծում / դեզինսեկցիա/                                                              -1քառ. մետր   100 դրամ

7. Կրծողներիոչնչացում / դեռատիզացիա /                                                   -1քառ. մետր   200 դրամ

8. Արհեստական սերմնավորում                                                                                          -5000 դրամ

9.Կենդանուհերձում                                                                                                         - 1000 դրամ / մանր եղջերավոր կենդանի./
                                                                                                                                       –  3000
դրամ  / խոշոր  եղջերավոր կենդանի./

10. Կենդանուբուժում /յուրաքանչյուր  այցելություն /                                                     - 1000 դրամ
11.
Կենդանիների  նախասպանդային  զննում                                                                       -1000 դրամ/ մանր  եղջերավոր կենդանի ./
                                                                                                                                         - 2000
դրամ / խոշոր եղջերավոր կենդանի ./
12.
Կենդանիների  հետսպանդային  զննում/մինչև 2018թ. հուլիս/                                         -1000դրամ / մանր  եղջերավոր կենդանի./
                                                                                                                                         - 2000/դրամ /խոշոր եղջերավոր կենդանի /
   

13.Կենդանիների արտահանման համար  զննում                                                       - 20 դրամ  յուրաքանչյուր  գլխից  /  խոշոր եղջերավոր կենդանի/

                                                                                                                                           -10  դրամ յուրաքանչյուր գլխից/ մանր եղջերավոր կենդանի/

2.Ամբողջական ասֆալտապատման  շինարարության թույլտվության համար  սահմանել տեղական վճար  1.գ.մ  համար 3 դրամ

   


Կողմ -6

ԱՎԱՆԵՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍԱՔՈ

ԳԱԶԱՐՅԱՆ ՅՈՒՐԻ

ԳԱԼՍՏՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ՀՈՎԵՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

ՔԱԼԻՅԱՆ ԿԱՄՈ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.ՆՈՐԱՄԱՐԳ
093383347
noramarg.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐԱՄԱՐԳԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner