Այսօր: Չորեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2024թ.
Նորամարգի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՄԱՐԳ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 44
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Նորամարգ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգ համայնք
ՀՀ Արարատի մարզ, գ. Նորամարգ, 093383347, noramarg.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2020 թվականի N 44

ՆՈՐԱՄԱՐԳ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 1.0ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՐՁԱԿԱԼԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Նորամարգ  համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Էդուարդ Եղիազարյանը՝ Նորամարգ համայնքում 10000.քմ հողամասը, որի նկատմամբ ունի վարձակալության իրավունք, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով:
Նորամարգ  համայնքի ղեկավարը  նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 0073877 վկայականի, Նորամարգ համայնքի  10000քմ հողամասի/ վարձակալ է հանդիսանում  քաղ. Էդուարդ Եղիազարյանը::  Նշված 10000.0քմ մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները:
Նորամարգ  համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, նշված  հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 992500 /իննհարյուր իննսուն երկու հազար հինգ հարյուր / դրամ արժեքով օտարել քաղ.Էդուարդ Եղիազարյանին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Նորամարգ համայնքում 10000.0.քմ հողամասը, որի նկատմամբ քաղ.Էդուարդ Եղիազարյանը ունի վարձակալության իրավունք, նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 992500 /ինն հարյուր իննսուներկու հազար  հինգ հարյուր/ դրամ արժեքով քաղ. Էդուարդ Եղիազարյանին  օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -6

ԱՎԱՆԵՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍԱՔՈ

ԳԱԶԱՐՅԱՆ ՅՈՒՐԻ

ԳԱԼՍՏՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ՀՈՎԵՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

ՔԱԼԻՅԱՆ ԿԱՄՈ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.ՆՈՐԱՄԱՐԳ
093383347
noramarg.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐԱՄԱՐԳԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner