Ղեկավարվելով ՞Տեղական ինքնակառավարման մասին՞ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
Ավագանին որոշում է՝
1.Հաստատել Նորամարգ համայնքի 2021 թվականի Վարչական և ֆոնդային բյուջեի եկամտային և ծախսային մասերի փոփոխությունները՝
*2021 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի 1-6-1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ հատվածի 4841 հոդվածը պակասացնել 150.0 հազար դրամով.
*2021 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի 1-6-1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ հատվածի 4241 հոդվածը ավելացնել 150.0 հազար դրամով`Նորամարգ համայնքի 1996թ-ից մինչև 2015թ ներառյալ արխիվացման ենթակա փաստաթղթերը հանձնել պետությանը Հայաստանի ազգային արխիվին,որպես սեփականություն.
*2021 թվականի ֆոնդային բյուջեի ծախսային մասի 4-3-2 հատվածի բնական գազի 5112 հոդվածը պակասացնել 5000.0 հազար դրամով.
*2021 թվականի ֆոնդային բյուջեի ծախսային մասի 4-3-2 հատվածի բնական գազի 5134 հոդվածը պակասացնել 550.0 հազար դրամով.
*2021 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի 1-6-1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ հատվածի 5112 հոդվածը ավելացնել 5000.0 հազար դրամով ՝ Նորամարգ համայնքի մանկապարտեզի տարածքում արևային ֆոտովոլտային համակարգի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով.
*2021 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի 1-6-1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ հատվածի 5134 հոդվածը ավելացնել 550.0 հազար դրամով ՝ Նորամարգ համայնքի մանկապարտեզի տարածքում արևային ֆոտովոլտային համակարգի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձագիտական եզրակացության խորհրդատվական աշխատանքների ձեռքբերման նպատակով.