Այսօր: Չորեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2024թ.
Նորամարգի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՄԱՐԳ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 162
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Նորամարգ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգ համայնք
ՀՀ Արարատի մարզ, գ. Նորամարգ, 093383347, noramarg.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 դեկտեմբերի 2021 թվականի N 162

ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով և  Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով քաղաքացու դիմումը ու հաշվի առնելով, որ Նորամարգ համայնքի 17-րդ փողոց թիվ 14 հասցեում գտնվող, կադաստրային 03-068-0025-0003 ծածկագրի տակ հաշվառված 0․1595 հա բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունները  կառուցված չեն  Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,  ինչպես նաև կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, շենք-շինությունները կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

                                                            Ո Ր Ո Շ Ու Մ   ԵՄ`

1. Նորամարգ համայնքի 12-րդ փողոց 1-ին փակուղի թիվ  4  հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Դավիթ Թոռնի Հասոյանին   պատկանող բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված  163․4 քմ  մակերեսով  բնակելի տան,, ծածկ-50․6 ք․մ․, տնտ․ շինություն-56․6 ք․մ․, ավտոտնակ-60․2 ք․մ․, պարիսպ-11․23 ք․մ․,  նկատմամբ ճանաչել քաղաքացի` Դավիթ Թոռնի Հասոյանի   /ծնված 07․12․1988 թ., տրված 10․07․2019թ. 044-ի կոմից/ սեփականության իրավունքը:

2. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 2-րդ բաժնի 13-րդ կետի «ա» և 16-րդ կետի «ա»  ենթակետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառուցված  բնակելի  շինության համար՝ 163․4x1028=167975 ՀՀ դրամ և օժանդակ շինությունների համար 50․6x616,8=31210, 56.6x616.8=34911, 60.2x616,8=37131, 11.23x616,8=6927, ընդհանուր՝ 278154 ՀՀ դրամ։  :                                                    

3. Դավիթ Հասոյանի   կողմից 2-րդ կետում նշված օրինականացման համար վճարման ենթակա գումարը, սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրյա ժամկետում Նորամարգ համայնքի բյուջեի   900435120150 հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

     


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.ՆՈՐԱՄԱՐԳ
093383347
noramarg.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐԱՄԱՐԳԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner