Նորամարգ համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Էդուարդ Եղիազարյանը՝ Նորամարգ համայնքում 10000.քմ հողամասը, որի նկատմամբ ունի վարձակալության իրավունք, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով: Նորամարգ համայնքի ղեկավարը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 0073877 վկայականի, Նորամարգ համայնքի 10000քմ հողամասի/ վարձակալ է հանդիսանում քաղ. Էդուարդ Եղիազարյանը:: Նշված 10000.0քմ մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները: Նորամարգ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, նշված հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 992500 /իննհարյուր իննսուն երկու հազար հինգ հարյուր / դրամ արժեքով օտարել քաղ.Էդուարդ Եղիազարյանին Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Նորամարգ համայնքում 10000.0.քմ հողամասը, որի նկատմամբ քաղ.Էդուարդ Եղիազարյանը ունի վարձակալության իրավունք, նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 992500 /ինն հարյուր իննսուներկու հազար հինգ հարյուր/ դրամ արժեքով քաղ. Էդուարդ Եղիազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|
|